Samsung հեռախոսները՝ Իսրայելի նոր լրտեսական գործիքը Գազայում
Գազայում մարդասիրական ճգնաժամի գագաթնակետին, իսրայելական Samsung բջջային հեռախոսների ներմուծումը, որոնց վրա տեղադրված է AppCloud լրտեսական ծրագիր, տարածումը անվտանգության մտահոգությունների ալիք է բարձրացրել։
Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում թվային անվտանգության աջակցության մասնագիտացված SMEX հարթակի նոր զեկույցը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Բեյրութում, բացահայտել է, որ որոշ Samsung հեռախոսներ, մասնավորապես՝ Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի շուկաների համար առաջարկվող Galaxy A և Galaxy M շարքերը, ունեն AppCloud անունով իսրայելական ծրագիր, որը տեղադրվում է սարքերի վրա լռելյայն՝ առանց օգտատերերի իմացության և առանց այն ամբողջությամբ հեռացնելու հնարավորության:
Հղում անելով Fars-ին, Pars Today-ը հաղորդում է, որ իսրայելական IronSource ընկերության կողմից մշակված այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն օգտատերերի աշխարհագրական դիրքի, IP հասցեների և սարքերի մատնահետքերի մասին, առանց օգտատիրոջ համաձայնության և գաղտնիության քաղաքականության:
Այս մասին մտահոգությունները բարձրացվել են այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց. «Յուրաքանչյուր ոք, ով բջջային հեռախոս է կրում, իր հետ Իսրայելի մի կտոր է կրում»։
Թվային անվտանգության մասնագետները զգուշացնում են, որ AppCloud-ն ինտեգրված է օպերացիոն համակարգի մեջ և կարող է միայն մասամբ անջատվել կարգավորումների միջոցով, մինչդեռ դրա լրիվ հեռացումը պահանջում է root մուտք, ինչը չեղյալ է հայտարարում հեռախոսի երաշխիքը։ Սա լուրջ ռիսկեր է ներկայացնում օգտատերերին լրտեսելու առումով, հատկապես պատերազմից տուժած տարածքներում։
Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալությունը վերահրապարակել է «Ալ Ջազիրա»-ի հոդվածը և գրել. «Գազայում խորը մարդասիրական ճգնաժամի ֆոնին անցյալ ամսվա հրադադարից հետո սմարթֆոնների անսովոր հոսքը հարցերի ալիք է բարձրացրել սարքերի իրական նպատակի վերաբերյալ»։
Ըստ այս հաղորդման՝ շուկա մուտք գործած հեռախոսների մեծ ծավալը հակասում է էլեկտրոնային սարքավորումների ներմուծման նախկին սահմանափակումներին և խթանում է դրանց հնարավոր օգտագործման մասին ենթադրությունները որպես լրտեսության կամ դիվերսիայի գործիքներ, նման այն բանին, ինչ տեղի ունեցավ Լիբանանում 2024 թվականին, երբ անլար սարքերը (փեյջերները) պայթեցին՝ վիրավորելով հարյուրավոր մարդկանց։
Սոցիալական ցանցերի օգտատերերը և ակտիվիստները այս հեռախոսները որակել են որպես «ժամանակի ռումբեր» և ընդգծել, որ օկուպանտ ռեժիմը ոչինչ չի ներմուծում առանց օգուտի։
Հատկանշական է, որ հեռախոսների նման հոսքը գրանցվումէ այն դեպքում, երբ վրանների ու շինանյութի ներմուծումն արգելված է, ինչը լուրջ հարցեր է առաջացրել միջոցառման իրական նպատակի վերաբերյալ։