Թեհրանում տեղի է ունեցել Անհայտ նահատակների սուրբ աճյունների հուղարկավորությունը
Իսլամի մարգարեի դստեր՝ Հազրաթ Զահրայի նահատակության տարելիցի առթիվ, Թեհրանի համալսարանի առջև մայրաքաղաքի ժողովրդի բուռն ներկայությամբ տեղի ունեցավ Սրբազան պաշտպանության հարյուր անհայտ նահատակների սուրբ աճյունների հուղարկավորության արարողությունը:
«Իրան Փրես» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ անհայտ նահատակների սուրբ աճյունները «Ֆաթեմեյի կակաչներ» շարասյան անվամբ Էնղելաբ փողոցի, Հաֆեզի կամրջի և Բեհեշթ փողոցի երթուղով հեղափոխական ժողովրդի ձեռքերի վրա տեղափոխվել են Նահատակների գերեզմանոց։
Արարողությանը ելույթ ունեցողների թվում էին երկրի ոստիկանապետ Ահմադ Ռեզա Ռադանը, նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդյանը, Մոհամմադ Ռասուլուլլահի անվան գվարդիայի հրամանատար բրիգադի գեներալ Հասան Հասանզադեն, կուսակալ Հոսեյն Խոշ Էղբալը և Թեհրանի ոստիկանության հրամանատար բրիգադի գեներալ Աբբաս-Ալի Մոհամմադյանը։
Այս արարողությանը զուգահեռ, երկրի այլ քաղաքներում տեղի ունեցան նաև 200 այլ անհայտ նահատակների հուղարկավորության արարողություններ, որոնց մասնակցեցին տարբեր խմբերի ներկայացուցիչներ։
Այս հաղորդագրության համաձայն, կիրակի երեկոյան Իսլամական հեղափոխության և սրբազան պաշտպանության թանգարանում տեղի է ունեցել նաև անհայտ նահատակների սուրբ մարմինների հրաժեշտի արարողություն: