Արաղչին կուղևորվի Փարիզ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ բանակցությունների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i239674-Արաղչին_կուղևորվի_Փարիզ_Ֆրանսիայի_ԱԳ_նախարարի_հետ_բանակցությունների_համար
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կուղևորվի Փարիզ՝ իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ բանակցությունների համար:
(last modified 2025-11-25T13:49:05+00:00 )
Նոյեմբեր 25, 2025 17:19 Asia/Tehran
  • Արաղչին կուղևորվի Փարիզ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ բանակցությունների համար

ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կուղևորվի Փարիզ՝ իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ բանակցությունների համար:

Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

 Նրա խոսքով՝ այցը կկայանա Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով, և բանակցությունների օրակարգում կլինեն միայն երկկողմ հարաբերությունների հարցեր, ներառյալ՝ բանտարկյալների փոխանակումը։

Նոյեմբերի 16-ին Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր, որ «եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջիկայում բացառված են։