Ամերիկան դեմոկրատիա է, թե՞ միլիարդատերերի հանրապետություն
Pars Today – Միացյալ Նահանգներում ընտրությունների վերջին տվյալները ցույց են տալիս, որ միլիարդատերերի դերը այս երկրի քաղաքականության մեջ աննախադեպ մեծացել է՝ մարտահրավեր նետելով ամերիկյան ժողովրդավարության կառուցվածքին։
«Վաշինգտոն Փոստ»-ի հաղորդման համաձայն՝ 100 ամենահարուստ մարդկանց մասնաբաժինը դաշնային ընտրությունների ծախսերում` 2000 թվականի 0.25 տոկոսից աճել է մինչև մոտ 7.5 տոկոս՝ 2024 թվականին, և այժմ նախընտրական ծախսերի յուրաքանչյուր 13 դոլարից մեկ դոլարը ուղղակիորեն վճարվում է գերհարուստների կողմից։
Նախընտրական գործընթացներում այս դասակարգի աճող ֆինանսական ազդեցությունը և վերջին երկու տասնամյակների ընթացքում նրանց տարեկան օժանդակությունների միջինը կտրուկ աճել են և 2024թ․ միլիարդատերների ֆինանսական նվիրատվությունների ծավալը հասել է ռեկորդային 1,1 միլիարդ դոլարի։ Վերջին ընտրություններում նվիրատվությունների ավելի քան 80 տոկոսը ուղղվել է հանրապետականներին: Միայն «Իլոն Մասկը» Թրամփի և նրա գործընկերների համար վճարել է ավելի քան 294 միլիոն դոլար: 2010 թվականից ի վեր դատական որոշումները, այդ թվում՝ «Սիթիզենս Յունայթեդ»-ի որոշումը, նույնպես ճանապարհ են հարթել կորպորացիաների և մեծահարուստների օժանդակությունների անսահմանափակ ազդեցություն համար, ինչը տասնյակ միլիարդատերերի հասցրել է քաղաքական պաշտոնների:
Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում 17 միլիարդատերերի ներկայությունը երդմնակալության արարողության ժամանակ և ԱՄՆ-ի պատմության մեջ ամենահարուստ կաբինետի ձևավորմումը վկայում էր իշխանության կառուցվածքում հարստության աննախադեպ կենտրոնացման մասին: Այժմ 902 ամերիկացի միլիարդատերերի ակտիվներն գերազանցում են 6.7 տրիլիոն դոլարը:
Միևնույն ժամանակ, հարցումները վկայում են հանրային վստահության անկման մասին: Մարդկանց մեծամասնությունը քաղաքականության մեջ միլիարդատերերի դերը գնահատում է «խիստ բացասական»․ միտում, որը, վերլուծաբանների կարծիքով, Ամերիկան կտանի դեպի «միլիարդատերերի հանրապետություն», եթե ընտրությունների ֆինանսավորման համակարգում լուրջ բարեփոխումներ չիրականացվեն: