Տարանցման և բիզնեսի հնարավորությունների զարգացումը Իրանի խորհրդարանի նախագահի Տաշքենդ այցի նպատակներից է
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երեքշաբթի օրը մեկնել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ։
Ուզբեկստան կատարած այցից առաջ Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը Մեհրաբադ օդանավակայանում նշել է. «Իրանի և Ուզբեկստանի երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքում կդիտարկվեն առևտրային և տարանցիկ զարգացումները և պետական և մասնավոր հատվածների հնարավորությունները»։
Նա հավելել է. «Ուզբեկստանի օրենսդիր ժողովի և գերագույն ժողովի նախագահ Նավեդին Ջահան Իսմայիլովի հրավերով, այցելում եմ Ուզբեկստան»։
Ղալիբաֆը հավելել է. «Իրանի և Ուզբեկստանի խորհրդարանի երկու նախագահներն էլ ընդգծում են, որ երկու երկրները պետք է զարգացնեն երկկողմ հարաբերությունները խորհրդարանական, տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում»։
Նրա խոսքով. «Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայի ամենաբնակեցված երկրներից է և հանդիսանում է Շանհայի պայմանագրի արդյունավետ անդամներից մեկը: Դա լավ հնարավորություն է տարածաշրջանային և համաշխարհային մակիարդակում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»։
Ըստ Ղալիբաֆի. «Ուզբեկստանը սահման ունի Աֆղանստանի հետ, և ահաբեկչության ու թմրամիջոցների դեմ պայքարում համագործակցությունը երկու երկրների կողմից կարևորվող հարցերից է»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio