Իրանը լուսանկարներում. Իրանական ինքնության և քաղաքակրթության ցուցադրում՝ Շիրազի էթնիկ խմբերի փառատոնում
Իմամաթի և վիլայաթի տասնօրյակի առիթով Շիրազում անցկացվում է ազգային փառատոն, որին մասնակցում են Իրանի տարբեր ազգություններ՝ Ֆարս, Խուզիստան, Լորեստան, Սիստան ու Բելուչեստան, Քուրդիստան, արևելյան Ատրպատական, Գոլեստան և Հարավային Խորասան նահանգներից:
Այս ազգային տասնօրյա փառատոնը բացվել է անցյալ հինգշաբթի Շիրազի Հաֆեզիե զբոսաշրջային կենտրոնում և շարունակվում է։ Ճանապարհորդներն ու զբոսաշրջիկներն այցելելով այս փառատոն, կարող են ծանոթանալ Իրանի ժողովուրդների մշակույթին, արվեստին, երաժշտությանը և ավանդույթներին:

Շիրազում ընթացող էթնիկ խմբերի փառատոնում տեղական երաժշտությունից, էթնիկ ծեսերից, տեղական խաղերից բացի, ներկայացվել են աշիրեթների սև վրաններ ու ձեռարվեստի գործեր և ի ցույց է դրվել Իրանի քաղաքակրթության գեղեցկությունը: Իրանն ունի էթնիկ բազմազանություն, հարուստ մշակույթ և արվեստ, որոնք գրավիչ են շատ զբոսաշրջիկների համար:




