Իրանը դարձավ աշխարհի 14-րդ խոշոր տնտեսությունը
Արժույթի միջազգային հիմնադրամը իր զեկույցում Իրանի 1,7 տրիլիոն դոլարանոց տնտեսությունը հռչակել է աշխարհի 14-րդ խոշորագույն տնտեսությունը։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամn իր զեկույցում հայտարարել է, որ Իրանի ՀՆԱ-ն կազմում է 1,7 տրիլիոն դոլար և ավելի բարձր է, քան շատ երկրներi, այդ թվում՝ Մեքսիկայի, Թուրքիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ն:
Համաձայն այս զեկույցի՝ ԱՄՆ-ն՝ 25,3 տրիլիոն դոլար համախառն ներքին արդյունքով, կազմում է համաշխարհային տնտեսության գրեթե մեկ քառորդը, իսկ երկրորդ տեղում է Չինաստանը՝ 19,9 տրիլիոն դոլարով։
Համաշխարհային տարեկան ՀՆԱ-ն 2022 թվականին սկզբում կանխատեսվում էր 4,4 տոկոս, սակայն հետագայում վերանայվեց մինչև 3,6 տոկոսի։
Համաշխարհային տնտեսական հեռանկարի վերաբերյալ վերջին զեկույցում, որը հրապարակվել է այս տարվա գարնանը, Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է անցյալ տարի Իրանի տնտեսական աճի 4 տոկոսի մասին և կանխատեսել է, որ այս տարի այդ ցուցանիշը կհասնի 3 տոկոսի։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio