Բայդենի տարածաշրջանային այցի դեմ բողոքող իրանցի ուսանողներն այրել են ամերիկյան դրոշը
https://parstoday.ir/hy/news/iran-i177432-Բայդենի_տարածաշրջանային_այցի_դեմ_բողոքող_իրանցի_ուսանողներն_այրել_են_ամերիկյան_դրոշը
Թեհրանի համալսարանների մի խումբ ուսանողներ շաբաթ օրը քաղաքի Պաղեստինի հրապարակում բողոքի ցույց են անցկացրել՝ Սաուդյան Արաբիա Բայդենի այցի դեմ։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հուլիս 18, 2022 04:23 Asia/Tehran

Թեհրանի համալսարանների մի խումբ ուսանողներ շաբաթ օրը քաղաքի Պաղեստինի հրապարակում բողոքի ցույց են անցկացրել՝ Սաուդյան Արաբիա Բայդենի այցի դեմ։

Ուսանողները վանկարկել են «Մահ՝ Ամերիկային», «Մահ՝ Իսրայելին» և «Մահ՝ Սաուդյան Արաբիային» կարգախոսները և դատապարտել բռնատիրական ճակատի թշնամական գործողությունները։

Ցուցարարները կրել են «ԱՄՆ-ին վստահել չի կարելի», «ՄԱԿ-ը գտնվում է սաուդյան դոլարների ճնշման տակ», «Մահ՝ Ամերիկային», «Մահ՝ Իսրայելին», «Սեփական անվտանգությունն ապահովելու հարցում անկարող ռեժիմն ինչպե՞ս կարող է ապահովել ուրիշների անվտանգությունը» գրություններով պաստառներ: Նրանք դատապարտել են ԱՄՆ նախագահի այցը Սաուդյան Արաբիա և Սիոնիստական ռեժիմի ու արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրա ջանքերը: 

Ցույցի մասնակիցներն այրել են ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի դրոշները: