Իրանը լուսանկարներում-Խորզուկը, ղալամքարիի՝ հազար նախշերի ու գույների արվեստի մայրաքաղաք
https://parstoday.ir/hy/news/iran-i177546-Իրանը_լուսանկարներում_Խորզուկը_ղալամքարիի_հազար_նախշերի_ու_գույների_արվեստի_մայրաքաղաք
Իրանի կենտրոնական Սպահան նահանգի Խորզուկ քաղաքը ճանաչված է կտորի վրա զարդանաշխման ղալամքարի ավանդական արհեստի շնորհիվ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հուլիս 19, 2022 13:23 Asia/Tehran

Իրանի կենտրոնական Սպահան նահանգի Խորզուկ քաղաքը ճանաչված է կտորի վրա զարդանաշխման ղալամքարի ավանդական արհեստի շնորհիվ:

Ղալամքարին կտորը նկարազարդելու իրանական արվեստ է։  Ղալամքարիի կենտրոնը համարվում է Իրանի Սպահան  նահանգը։ Ղալամքարին պարսկերենից թարգմանաբար նշանակում է «աշխատանք ղալամով»։ Ղալամը հատուկ գործիք է, որը պատրաստված է բամբուկից կամ խուրմայի ծառի ճյուղից, որն ունի սուր ծայր։ Մյուս ծայրի վրա ամրացված է փոքրիկ մազափունջ, որն օգտագործվում է որպես վրձին։ 

Եթե ​​դուք ճանապարհորդում եք  նախշերի ու գույների քաղաք՝ Խորզուկ, ապա այս գեղեցիկ ձեռարվեստի  վաղեմությունը կարող եք տեսնել՝   տարիքով ավելի մեծ արվեստագետների, իսկ և ստեղծագործության ու նորարարության գագաթնակետը՝ երիտասարդների դեմքերին:

Խորզուկ նշանակում է արեգակի երկիր, որի լույսն ու պայծառությունը կարելի է տեսնել իր երիտասարդների ձեռքում, երբ նրանք իրենց քաղաքում, ղալամքարի  սփռոցների  վրա ի ցույց են դրել ղալամքարի  հոյակապ արվեստը։

Այս նրբագեղ ու արժեքավոր ստեղծագործությունների մի հսկայական մասը մեծ ճանաչում ունի ներքին և օտարերկրյա, այդ թվում՝ եվրոպական երկրներից ժամանած զբոսաշրջիկների շրջանում:  Իրանի ձեռարվեստի արտահանման մի մասը կազմում են հազարավոր նախշերով ու գույներով ղալամքարի  սփռոցները: 

Իրանի ղալամաքարի սփռոցների մայրաքաղաքը հանդիսացող Խորզուկ քաղաքի շատ երիտասարդներ,  աշխատանք գտնելու խնդիր չունեն: Նրանց տնային ու ավանդական արհեստանոցներում  նկատվում են ոգևորություն, գործարարություն և աշխատանք: