Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին․ Իրանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i177602-Իրանն_աջակցում_է_հայ_ադրբեջանական_կարգավորման_գործընթացին_Իրանի_ԱԳՆ
Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասիր Քանանը, փոխանցում է ադբեջանական Apa.az լրատվական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2022 10:18 Asia/Tehran
  • Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին․ Իրանի ԱԳՆ

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասիր Քանանը, փոխանցում է ադբեջանական Apa.az լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան նաև խոսել է Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով բանակցությունների մասին ու նշել, որ այդ ֆորմատով երկրորդ հանդիպումը կայանելու է Թեհրանում, այդ մասին քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել։

«Հիմա հստակեցվում են այս ֆորմատի շրջանակում անցկացվելիք համաժողովի հարցերը. այս գործընթացի համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Քանանը։

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021թ․ դեկտեմբերին, Մոսկվայում։ 5 երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանում առկա համագործակցության հեռանկարներն ու ընդհանուր սպառնալիքներին հակազդեցությունը։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում էր, որ դրան կանդամակցեր նաև Վրաստանը, սակայն վրացական կողմը ձեռնպահ էր մնացել առաջին հանդիպմանը մասնակցելուց։