Արգենտինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ
Արգենտինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան է փոխանցվել Իրանի բողոքն իր երկրի կառավարությանը:
Արգենտինայում Վենեսուելայի բեռնատար օդանավի անձնակազմից Իրանի քաղաքացի հանդիսացող հինգ անձանց նկատմամբ սահմանափակումների կիրառումից հետո, Իարնում Արգենտինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է փոխանցվել Թեհրանի բողոքն իր երկրի կառավարությանը:
Նախարարությունը հայտարարել է, որ Վենեսուեկլայի բենռատար օդանավը և դրա նաձնակազմի ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձինք ունեցել են համապատասխան փաստաթղթեր և նրանց գործողությունները համապատասխանել են ավիացիոն միջազգային օրենքներին:
ԻԻՀ ԱԳՆ-ն մտահոգությունէ հայտնել իր քաղաքացիների ճամփորդական փաստաթղթերի առգրավման ու նրանց ելքը սահմանափակելու կապակցությամբ, դա համարելով մարդու իրավունքների խախտում , հավելելով, որ վերջիններիս ընտանիքները մտահոգված են նրանց ճակատագրով: Նախարարությունը պահանջել է հնարավորիսն արագ լուծում տալ խնդրին: