Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 21-ի
Հուլիս 23, 2022 13:32 Asia/Tehran
Իրանի Ֆարս նահանգի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական հարցերով տեղակալը հայտարարել է, որ Էսթահբան քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 21-ի։
Ուրբաթ երեկոյան Սուլթան Շահբազի մոտ գտնվող Էսթահբան քաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Ռուդբալ գետը վարարել է և դուրս եկել ափերից:
Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական հարցերով տեղակալ Մեհդի Խուբյարը հայտնել է, որ միջադեպի զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ անհետ կորածներինը՝ 2-ի։
Էսթահբան քաղաքը գտնվում է Իրանի Շիրազ քաղաքից 174 կմ հեռավորության վրա։