Ծովակալ Իրանի. Ծովուժի ԱԹՍ-ներ կրող նավատորմի նպատակը նավագնացության անվտանգության պահպանումն է
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարն անօդաչու թռչող սարքեր կրող նավատորմի ստեղծման և շահագործման մասին ասել է. «Այս նավատորմը ստեղծվել է հետախուզական գործունեությունը մեծացնելու և երկրի ջրային սահմաններից դուրս նավագնացության անվտանգությունը պահպանելու համար»։
Ծովակալ Շահրամ Իրանին Iran Press լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անցած շաբաթ ներկայացված բանակի ռազմավարական ծովուժի անօդաչու թռչող սարքեր կրող առաջին նավատորմի գործունեության մասին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, հատկապես բանակային ուժերն ապավինելով իրենց կարողությանը, մեծ առաջընթաց են արձանագրել անօդաչու թռչող սարքերի և դրանց զարգացման ոլորտում, հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական ծովուժը, հաշվի առնելով ջրի մակերեսին և ջրի տակ լողացող հարթակների ոլորտում ունեցած կարողությունը, այն օգտագործել է ծովի տարածքում: Ծովուժն օգտագործելով տարբեր հնարավորություններով նավերի հատուկ խումբ, ստեղծել է նավատորմ, ինչը փաստորեն նոր նախագիծ է աշխարհի մասշտաբով»:
Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հստակեցրել է.«Հաշվի առնելով, որ բանակի նավատորմը գտնվում է երկրի ջրային սահմաններից գրեթե երկու հազար 200 կիլոմետր հեռավորության վրա՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով, անօդաչու թռչող սարքեր կրող նավատորմի շնորհանդեսի նախնական փուլերն իրականացվել են՝ օպերատիվ ծրագրի ընթացքում գործառնական շառավիղը և հետախուզական գործունեությունը մեծացնելու նպատակով»: