Իրանում ձերբակալվել են սիոնիստական ​​լրտեսական ցանցի մի խումբ անդամներ
https://parstoday.ir/hy/news/iran-i177836-Իրանում_ձերբակալվել_են_սիոնիստական_լրտեսական_ցանցի_մի_խումբ_անդամներ
ԻԻՀ հետախուզության նախարարությունը հայտարարել է սիոնիստական ​​լրտեսական ցանցի մի խումբ անդամների ձերբակալության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2022 03:52 Asia/Tehran
  • Իրանում ձերբակալվել են սիոնիստական ​​լրտեսական ցանցի մի խումբ անդամներ

ԻԻՀ հետախուզության նախարարությունը հայտարարել է սիոնիստական ​​լրտեսական ցանցի մի խումբ անդամների ձերբակալության մասին:

Հայտարարության մեջ ասված է. «Իրանի տարածքում ահաբեկյչական գործողություններ իրականացնելու նպատակ ունեցող Սիոնիստական ​​ռեժիմի լրտեսական կազմակերպության գործակալների ցանցի անդամները բացահայտվել և ձերբակալվել են»:

Ըստ այդ հայտարարության . «Ձերբակալված անձինք, որոնք հարևան երկրներից մեկի միջոցով շփվում էին սիոնիստական ​​լրտեսական-ահաբեկչական կազմակերպության (Մոսադ) գործակալների հետ, մտադիր էին ժամանակակից օպերատիվ և կապի  սարքավորումների և ամենահզոր պայթուցիկների միջոցով աննախադեպ դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ  իրականացնել Իրանի կարևոր շրջաններում: Սակայն նրանց հանցավոր մտադրությունը բացահայտվել է և խմբի բոլոր անդամները ձերբակալված են»: 

Այս կապակցությամբ մանրամասները հաջորդիվ: