Իրանը դատապարտել է Գազայի վրա Իսրայելի հարձակումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Գազայի վրա Սիոնիստական ապարտեիդի ռեժիմի բարբարոսական հարձակումը և հայտարարել. «Պաղեստինի օրինական իրավունքն է պաշտպանվել Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողություններից»։
Ուրբաթ օրը Գազայի հատվածի վրա իսրայելական ինքնաթիռների հարձակման հետևանքով մինչ այս պահը զոհվել է 10, վիրավորվել՝ 50 հոգի։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին Սիոնիստական ռեժիմի գործողությունները որակել է հանցավոր, արկածախնդիր և սադրիչ և ասել. «Պաղեստինի ու Գազայի վրա ագրեսիայի և հարձակումների ամբողջ պատասխանատվությունը կրում է Սիոնսիտական ռեժիմը»:
Քանանին հավելել է. «Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության խմբերի օրինական իրավունքն է պաշտպանվել Սիոնիստական ռեժիմի ագրեսիայից և ահաբեկչական գործողություններից»:
Նա կոչ է արել բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին կատարել իրենց իրավական, բարոյական և մարդկային պատասխանատվությունը՝ պաշտպանելու Պաղեստինի ճնշված ժողովրդին, դատապարտելու Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողությունները և կանխելու դրանց շարունակությունը, քանի որ Իսրայելը տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառն է: