Իրանը դատապարտել է Գազայի վրա Իսրայելի հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i178710-Իրանը_դատապարտել_է_Գազայի_վրա_Իսրայելի_հարձակումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Գազայի վրա Սիոնիստական ​​ապարտեիդի ռեժիմի բարբարոսական հարձակումը և հայտարարել. «Պաղեստինի օրինական իրավունքն է պաշտպանվել Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողություններից»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2022 04:08 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Գազայի վրա Սիոնիստական ​​ապարտեիդի ռեժիմի բարբարոսական հարձակումը և հայտարարել. «Պաղեստինի օրինական իրավունքն է պաշտպանվել Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողություններից»։

Ուրբաթ օրը Գազայի հատվածի վրա իսրայելական  ինքնաթիռների հարձակման հետևանքով մինչ այս պահը զոհվել է 10, վիրավորվել՝  50 հոգի։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները որակել է  հանցավոր, արկածախնդիր և սադրիչ և ասել. «Պաղեստինի ու Գազայի վրա ագրեսիայի և հարձակումների ամբողջ պատասխանատվությունը կրում է Սիոնսիտական ռեժիմը»:

Քանանին հավելել է. «Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության խմբերի օրինական իրավունքն է պաշտպանվել Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայից և ահաբեկչական գործողություններից»:

Նա կոչ է արել բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին կատարել իրենց իրավական, բարոյական և մարդկային պատասխանատվությունը՝ պաշտպանելու Պաղեստինի ճնշված ժողովրդին, դատապարտելու Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական գործողությունները և կանխելու  դրանց շարունակությունը, քանի որ Իսրայելը տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառն է: