Իրանը լուսանկարներում-Նախլգարդանի արարողություն Յազդում
https://parstoday.ir/hy/news/iran-i178784-Իրանը_լուսանկարներում_Նախլգարդանի_արարողություն_Յազդում
Նախլգարդանին արարողություն է, որ իրականացնում են հիմնականում Իրանի կենտրոնական անապատային շրջանների շիաները՝ մոհարամ ամսի սգո օրերին: Այն ներկայացնում է իմամ Հոսեյնի խորհրդանշական հուղարկավորությունը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Օգոստոս 06, 2022 12:40 Asia/Tehran

Նախլգարդանին արարողություն է, որ իրականացնում են հիմնականում Իրանի կենտրոնական անապատային շրջանների շիաները՝ մոհարամ ամսի սգո օրերին: Այն ներկայացնում է իմամ Հոսեյնի խորհրդանշական հուղարկավորությունը:

Այս արարողության ժամանակ հոսեյնիեներում և այն վայրերում որտեղ տեղի են ունենում իմամ Հոսեյնի հիշատակին նվիրված միջոցառումներ, մարդիկ կրում են սև  կտորով ծածկված  և զանազան գունագեղ շալերով ու հայելիներով զարդարված դագաղի նման մի տնակ:  Իրանի ամենաշատ և ամենահայտնի  նախլգարդանիները կարելի է տեսնել Յազդ նահանգում: