Իրանը լուսանկարներում- Մակուի Բաղչե Ջուղ պալատական համալիրը
Օգոստոս 10, 2022 04:28 Asia/Tehran
Ղաջարական շրջանում կառուցված՝ Մակուի Բաղչե Ջուղ պալատական համալիրն Արևմտյան Ատրպատական նահանգի տեսարժան վայրերից է:
Համալիրը ներառում է պալատը և 11 հեկտար այգի: Այս թանգարանում պահվում են Մակուի ղեկավարի իրերը։ Բաղչե Ջուղ պալատական թանգարանը գրանցված է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։
Շինության ճարտարապետությունը կիսով չափ իրանական է, կիսով չափ արտասահմանյան:
Իրանական հատվածը զարդարված է ղաջարական շրջանի ծաղիկներով ու թփերով, իսկ արտասահմանյան մասը՝ 19-րդ դարում ռուսական առանձնատներում կիրառվող պաստառներով և եվրոպական փորագրություններով։
Շենքի արտաքին մասը զարդարված է գիպսե քանդակներով։











Պիտակ