Ամիր Աբդոլլահյան. Իրանի և իրանցիների դեմ ուղղված սպառնալիքների լեզուն անարդյունավետ է
(last modified Sun, 14 Aug 2022 03:54:13 GMT )
Օգոստոս 14, 2022 08:24 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի և իրանցիների դեմ ուղղված սպառնալիքների լեզուն անարդյունավետ է

Իրանի արտաքին գործերի նախարարը, թվիթերյան գրառմամբ Սպիտակ տան պաշտոնյաներին հիշեցրել է, որ Իրանի և իրանցիների դեմ սպառնալից լեզվի կիրառումն անարդյունավետ է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը Twitter-ում գրել է. «Մեղքն ուրիշի վրա բարդելով, Սպիտակ տունը չի կարող ազատվել այն պատասխանատվությունից, որ կրում է  Իրանի և տարածաշրջանի ժողովուրդների դեմ  ուըղղված և հազարավոր կյանքեր խլած բազմաթիվ ահաբեկչական հանցագործություններ կատարելու համար»: 

Ավելի վաղ, իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայում տեղի ունեցած վերջին բանակցություններին, Ամիր Աբդոլլահյանն,  ասել էր. «Հուսով ենք, որ ամերիկյան կողմը իրատեսություն կդրսևորի և  ընդունելով Իրանի օրինական պահանջները հող կապահովի վերջնական տեքստի շուրջ համաձայնության հասնելու համար»։