Ղալիբաֆ. Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի դեմ պաղեստինյան դիմադրության քայլերը խոստումնալից և ջախջախիչ են
https://parstoday.ir/hy/news/iran-i179404-Ղալիբաֆ._Սիոնիստական_օկուպանտ_ռեժիմի_դեմ_պաղեստինյան_դիմադրության_քայլերը_խոստումնալից_և_ջախջախիչ_են
Իրանի խորհրդարանի նախագահը Սիոնիստական օկուպանտ ռեժիմի դեմ պաղեստինյան դիմադրության քայլերը խոստումնալից և ջախջախիչ է բնութագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2022 07:42 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի դեմ պաղեստինյան դիմադրության քայլերը խոստումնալից և ջախջախիչ են

Իրանի խորհրդարանի նախագահը Սիոնիստական օկուպանտ ռեժիմի դեմ պաղեստինյան դիմադրության քայլերը խոստումնալից և ջախջախիչ է բնութագրել:

Կիրակի օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի դռնբաց նիստում, անդրադառնալով Սիոնիստական օկուպանտ ռեժիմի դեմ պաղեստինյան խմբերի դիմադրությանը, հստակեցրել է.«Իսլամական ջիհադ շարժումը ապացուցեց, որ իսլամական դիմադրության յուրաքանչյուր ճյուղ ունի թշնամու կամքը ջախջախելու կարողություն, և այսօր, դիմադրության բոլոր հոսանքների հավատի ու կարեկցանքի ստվերի ներքո, բռնազավթիչ թշնամու տապալումն շատ մոտ է»։

Օգոստոսի 5-ին, Իսրայելի բանակը սկսեց իր օդային և հրետանային հարձակումները Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա, և այդ բարբարոսական հարձակումների հետևանքով զոհվեց առնվազն 45, վիրավորվեց ավելի քան 360 մարդ։

Ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր հարձակումների՝ պաղեստինյան դիմադրության խմբերը հարյուրավոր հրթիռներով թիրախավորեցին սիոնիստական ​​քաղաքները, հատկապես՝ Թել Ավիվը, ինչի հետևանքով 60 սիոնիստներ դիմեցին  հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու նպատակով:

Ի վերջո, երկուշաբթի վաղ առավոտյան Եգիպտոսի միջնորդությամբ, իրականացվեց Սիոնիստական​​ռեժիմի և «Իսլամական ջիհադ» շարժման միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրը։