Բահադորի Ջահորմի. Միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ին վստահելն անիմաստ է
https://parstoday.ir/hy/news/iran-i179878-Բահադորի_Ջահորմի._Միջազգային_հարաբերություններում_ԱՄՆ_ին_վստահելն_անիմաստ_է
Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է. «Միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ին վստահելն անիմաստ է: Այս երկրին դիմակայելու ճանապարհը պետք է լինի ուժով, արժանապատվությամբ և բավարար երաշխիքներով»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2022 03:24 Asia/Tehran
  • Բահադորի Ջահորմի. Միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ին վստահելն անիմաստ է

Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է. «Միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ին վստահելն անիմաստ է: Այս երկրին դիմակայելու ճանապարհը պետք է լինի ուժով, արժանապատվությամբ և բավարար երաշխիքներով»։

Օգոստոսի 19-ին  1953 թվականին Իրանի կառավարության դեմ ամերիկյան հեղաշրջման տարելիցի օրն էր:

Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադրի Ջահրոմին, այդ կապակցությամբ թվիթերյան գրառման մեջ անդրադարձել է հեղաշրջման դասերին, որոնք մնացել են իրանցի ժողովրդի մտքում։

Բահադորի Ջահորմին գրել է. «Օգոստոսի 19-ի հեղաշրջման 3 դասերը միշտ մնացել են Իրանի ժողովրդի մտքում և  դարձել քաղաքական գործիչների որոշումների կայացման չափանիշը. ԱՄՆ-ն ​​վախենում է անկախ և հզոր Իրանից: Միջազգային հարաբերություններում  ԱՄՆ-ին վստահելն իմաստ չունի: Այդ երկրի հետ հարաբերությունները պետք է հիմնվեն ուժի, արժանապատվության և երաշխիքների հիմամբ»։