Իրանում տեղական գիտելիքներով արտադրվում են բժշկական սարքավորումներ
Թավրիզի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում՝ գիտելիքահեն ընկերությունների ներկայությամբ, օգոստոսի 16-19-ը կայացավ Իրանի բժշկական, ատամնաբուժական, դեղագործական և լաբորատոր սարքավորումների 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկա էին Իրանի տարբեր նահանգների, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ Գերմանիայից, Ամերիկայից, Շվեյցարիայից, Մալայզիայից, Հնդկաստանից, Իտալիայից և Չինաստանից։
Միանգամյա օգտագործման բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում գործող գիտելիքահենք ընկերություններից մեկի արտադրության մենեջեր Սադեղզադեն Iran Press-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է. «Գիտելիքահենք ընկերությունները արդյունավետ դեր են խաղում բժշկական սարքավորումների և բժշկական տեխնոլոգիաների գիտության զարգացման գործում, քանի որ Իրանից արտարժույթի ամենամեծ արտահոսքը տեղի է ունենում նոր տեխնոլոգիաների ներգրավման ժամանակ»:
Սադեղզադեն հավելել է. «Միանգամյա օգտագործման բժշկական սարքավորումների արտադրությամբ զբաղվող գիտելիքահենք ընկերությունները կանխում են տարեկան 50 միլիոն դոլար արժույթի դուրսբերումը, ինչպես նաև նմանատիպ ապրանքների ներմուծումն Իրան»։