Ամիր Աբդոլլահյանը կարևորել է Մալիի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության համակողմանի զարգացումը
Իրանի ԱԳ նախարարը կարևորել է Թեհրան-Բամակո տնտեսական բազմակողմանի համագործակցությունների զարգացումը:
ԻԻՀ-ի և Մալիի միջև համապարփակ համագործակցության առաջին համատեղ հանձնաժողովի բացմանն ունեցած ելույթում Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է գիտական տեխնոլոգիաները Մալիին փոխանցելու և տնտեսական ու առևտրային հարաբերությունները զարգացնելու հարցում Թեհրանի պատրաստակամության մասին։
Հայտարարելով Մալիին կորոնավիրուսի իրանական «Բարաքյաթ» պատվաստանյութի մեկ միլիոն դոզայի նվիրելու մասին Իրանի ԱԳ նախարարը հայտարարեց այդ երկրում տեխնոլոգիական ցուցահանդես բացելու Իրանի պատրաստակամության մասին։
Գոհունակություն հայտնելով Բամակոյում համագործակցության համատեղ հանձնաժողովի առաջին նիստի անցկացման կապակցությամբ՝ Մալիի ԱԳ նախարարը աֆրիկյան երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի 13-րդ կառավարության խելացի մոտեցումը համարել է կարևոր և պատմական հնարավորություն՝ աֆրիկյան երկրների համար։
Աբդուլլահ Դիոպը ուսանելի և արժեքավոր է համարել պատժամիջոցային պայմաններում Իրանի գիտական և արդյունաբերական ուշագրավ առաջընթացը։