Իրանն ԱԹՍ-ների զորավարժություն է անցկացնում
https://parstoday.ir/hy/news/iran-i180210-Իրանն_ԱԹՍ_ների_զորավարժություն_է_անցկացնում
ԻԻՀ բանակի ԱԹՍ-ների զորավարժությունների խոսնակը հայտարարել է երկրի հարավային, հյուսիսարևմտյան, արևելյան շրջաններում և ստորգետնյա անօդաչու թռչող սարքերի բազաների տարածքներում բանակի անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 06:58 Asia/Tehran

ԻԻՀ բանակի ԱԹՍ-ների զորավարժությունների խոսնակը հայտարարել է երկրի հարավային, հյուսիսարևմտյան, արևելյան շրջաններում և ստորգետնյա անօդաչու թռչող սարքերի բազաների տարածքներում բանակի անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին:

Չորեքշաբթի օրը, բանակի չորս ուժերի և երկրի միացյալ պաշտպանության շտաբի մասնակցությամբ, Իրանում մեկնարկել են ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունները:

Զորավարժության ընթացքում բանակի հետախուզական ԱԹՍ-ները կբացահայտեն նախանշված թիրախները:

Երկօրյա զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիսում, հարավում, արևմուտքում և կենտրոնում՝ 150 հետախուզական և մարտական ​​անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զորավարժությունների խոսնակ ծովակալ Ամիր Մուսավին  ասել է. «Անօդաչու թռչող սարքերից պահանջվում է ճշգրիտ բացահայտել նախանշված թիրախները, այնուհետև  ոչնչացնել  դրանք»:

Զորավարժությունների խոսնակն ասել է. «Անօդաչու թռչող սարքերի զորավարժությունն անցկացվում է սարքերի հարձակողական ուժի գնահատման և տարածքում տեղակայված համակարգերի գնահատման նպատակով»։