Իրանն ԱԹՍ-ների զորավարժություն է անցկացնում
ԻԻՀ բանակի ԱԹՍ-ների զորավարժությունների խոսնակը հայտարարել է երկրի հարավային, հյուսիսարևմտյան, արևելյան շրջաններում և ստորգետնյա անօդաչու թռչող սարքերի բազաների տարածքներում բանակի անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին:
Չորեքշաբթի օրը, բանակի չորս ուժերի և երկրի միացյալ պաշտպանության շտաբի մասնակցությամբ, Իրանում մեկնարկել են ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունները:
Զորավարժության ընթացքում բանակի հետախուզական ԱԹՍ-ները կբացահայտեն նախանշված թիրախները:
Երկօրյա զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիսում, հարավում, արևմուտքում և կենտրոնում՝ 150 հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զորավարժությունների խոսնակ ծովակալ Ամիր Մուսավին ասել է. «Անօդաչու թռչող սարքերից պահանջվում է ճշգրիտ բացահայտել նախանշված թիրախները, այնուհետև ոչնչացնել դրանք»:
Զորավարժությունների խոսնակն ասել է. «Անօդաչու թռչող սարքերի զորավարժությունն անցկացվում է սարքերի հարձակողական ուժի գնահատման և տարածքում տեղակայված համակարգերի գնահատման նպատակով»։