Իրանը դատապարտել է ամերիկյան բանակի հարձակումը Սիրիայի ժողովրդի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i180266-Իրանը_դատապարտել_է_ամերիկյան_բանակի_հարձակումը_Սիրիայի_ժողովրդի_վրա
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Սիրիայի ժողովրդի և ենթակառուցվածքների դեմ ԱՄՆ բանակի ագրեսիան համարել է այս երկրի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության խախտում և դատապարտել է այն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 14:05 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է ամերիկյան բանակի հարձակումը Սիրիայի ժողովրդի վրա

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Սիրիայի ժողովրդի և ենթակառուցվածքների դեմ ԱՄՆ բանակի ագրեսիան համարել է այս երկրի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության խախտում և դատապարտել է այն։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին Սիրիայի ժողովրդի դեմ ԱՄՆ բանակի ագրեսիան որակել է որպես ահաբեկչություն ժողովրդական խմբավորումների և հակաօկուպացիոն պայքարի դեմ։

Քանանի Չաֆին հստակեցրել է. «Ամերիկացի զինվորականների շարունակական ներկայությունը Սիրիայի որոշ հատվածներում հակասում է միջազգային օրենքներին, խախտում է այս երկրի ազգային ինքնիշխանությունը և համարվում է օկուպացիա: Ուստի ամերիկյան ուժերը պետք է անհապաղ լքեն Սիրիան և դադարեցնեն երկրի նավթի և հացահատիկը կողոպուտը»։

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարը պատրվակ է օկուպացիայի համար, հավելելով .«Ամերիկացի պաշտոնյաների այն խոստովանությունը, որ ԻԼԻՊ-ը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից, դեռ չի ջնջվել տարածաշրջանի բնակչության հիշողությունից»: