Իրանը կարևորում է Տանզանիայի հետ հարաբրությունների ընդլայնումը
Հինգշաբթի առավոտյան, Տանզանիա ժամանելուց հետո, լրագրողների հետ ճեպազրւոյցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, «Մենք պատրաստվում ենք Տանզանիայի հետ տարբեր հարթություններում երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ մշակել, որի հիման վրա կընդլայնենք հարաբերությունները»։
ԻԻՀ ԱԳ նախարարը Մալիի մայրաքաղաք Բամակոյից ժամանել է Տանզանիայի Դար էս Սալաամ օդանավակայան, որտեղ նրան պաշտոնապես դիմավորել է այդ երկրի արտգործնախարար Լիբրատա Մոլա Մոլան։
Ամիր Աբդոլլահյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Տանզանիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, վերջինիս կփոխանցի Իրան այցելելու՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հրավերը:
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ այցի ընթացքում իրեն ուղեկցում են մի խումբ գործարարներ և կառավարական տարբեր գերատեսչությունների ներկայաուցիներ, որոնք կարևոր հանդիպումներ են ունենալու: