Իրանի բանակի ԱԹՍ-ների 1401թ. համատեղ զորավարժություն՝ ԱԹՍ-ներ առաքելությունների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i180314-Իրանի_բանակի_ԱԹՍ_ների_1401թ._համատեղ_զորավարժություն_ԱԹՍ_ներ_առաքելությունների_համար
Բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժության երկրորդ օրը. ԻԻՀ-ի բանակի մարտական, կործանարար և հետախուզական ԱԹՍ-ները թռիչք են իրականացրել առաքելությունն իրականացնելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2022 07:11 Asia/Tehran

Բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժության երկրորդ օրը. ԻԻՀ-ի բանակի մարտական, կործանարար և հետախուզական ԱԹՍ-ները թռիչք են իրականացրել առաքելությունն իրականացնելու համար։

Չորեքշաբթի օրը, ամբողջ երկրում սկսվել են ԻԻՀ-ի բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունները։

Երկօրյա զորավարժություններին մասնակցում են ավելի քան 150 անօդաչու թռչող սարքեր, Պարսից Ծոցի և Օման ծովի տաք ջրերից մինչև երկրի արևելյան, արևմտյան, հյուսիսային և կենտրոնական տարածաշրջաններից։

Բանակի մարտական, կործանրար և հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքն իրականացվել է երկրի տարբեր հատվածներից՝ Պարսից ծոցի և Օման ծովի տաք ջրերից հարավից դեպի արևելք, արևմուտք, հյուսիս և երկրի կենտրոն, որոնք մարտական առաջադանքներ են կատարել ԻԻՀ-ի բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունների ընդհանուր տարածքում և սահմանամերձ շրջաններում: