Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար. Մենք հետևում ենք թողել ԱԹՍ-ների արտադրության փուլը
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Մենք հետևում ենք թողել ԱԹՍ-ների արտադրության փուլը և մտել դրանց ենթահամակարգերի արտադրության փուլ»։
ԻԻՀ ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին բանակի 1401 անօդաչու թռչող սարքի համատեղ զորավարժությունների շրջանակում ասել է. «Քաման 12» և «Քաման 22» անօդաչու թռչող սարքերը, որոնք մեր ամենաթանկարժեք անօդաչու թռչող սարքերից են, զանգվածային արտադրվում են ռազմաօդային ուժերի արդյունաբերողների կողմից»:
Վահեդին հավելել է. «Այս անօդաչու թռչող սարքերը համալրված են տեղական զինամթերքով, այդ թվում՝ ճշգրիտ հրթիռներով և ճշգրիտ ռումբերով, որոնք կիրառվել ենաև այս զորավարժության ժամանակ»:
ԻԻՀ ռազմաօդային ուժերի հրամանատարը նշել է. «Զորավարժության ընթացքում ԱԹՍ-ները հաջողությամբ խոցել են սահմանված թիրախները։ Զորավարժությունում կենտրոնական դեր են խաղացել ռազմաօդային ուժերը»:
Բրիգադի գեներալ Վահեդինա սել է. «Մենք ոորևէ երկրի տարածքի նկատմամբ հավակնություն չենք ունեցել ու չենք ունենալու։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի անօդաչու թռչող սարքերի կենտրոններից մեկն է, ինչը երկրի ռազմաօդային ուժերի ծառայողների համար հպարտանալու առիթ է»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio