ԱԹՍ-ների ոլորոտում տարածաշրջանում Իրանի հզորության հիմքը ներքին ուժերի վրա հենվելն է
https://parstoday.ir/hy/news/iran-i180418-ԱԹՍ_ների_ոլորոտում_տարածաշրջանում_Իրանի_հզորության_հիմքը_ներքին_ուժերի_վրա_հենվելն_է
ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ասաց. «ԱԹՍ-ների ոլորոտում տարածաշրջանում Իրանի հզորության հիմքը ներքին ուժերի վրա հենվելն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2022 08:02 Asia/Tehran

ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ասաց. «ԱԹՍ-ների ոլորոտում տարածաշրջանում Իրանի հզորության հիմքը ներքին ուժերի վրա հենվելն է»։

Բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին, անդրադառնալոբ բանակի անօդաչու թռչող սարքերի զորավարժությունների հաջող անցկացմանն ասել է. «Զորավարժությունների ընթացքում բանակի ցամաքային զորքերն իրականացրել են մի շարք գործողություններ, այդ թվում՝ նախապես ծրագրված թռիչքի սցենարի իրականացում, ոչնչացման և մարտական ​​անօդաչու թռչող սարքերով նշված թիրախների թիրախավորում  և անօդաչու սարքերի վրա գրանցվող ռումբերի ու հրթիռների օգտագործում, ազդանշանների տեսքով տեղեկատվության հավաքում  և երկրի աշխարհագրական տարածքում օպտիկական բեռի կիրառում»։

Բրիգադի գեներալ Հեյդարին նշել է, որ խելացի ռումբերի հայտնաբերումն ու օգտագործումը  բանակի անօդաչու թռչող սարքերի մասնագիտացված զորավարժությունների  առանձնահատկություններից է և հավելել. «Այս զորավարժությունների ընթացքում հարձակողական ԱԹՍ-ները կարողացել են խոցել բոլոր կանխատեսված թիրախները՝ օգտագործելով խելացի և կետային զինամթերք»:

ԻԻՀ ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը  զորավարժությունների մասին ասել է. «ՀՕՊ-ում բոլոր համակարգերն ու սարքավորումները տեղական արատադրության են»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio