Իրանի արձագանքն ԱՄՆ-ի հայտարարությանը. ԱՄՆ ներկայությունը Սիրիայում անօրինական է և դատապարտելի
https://parstoday.ir/hy/news/iran-i180434-Իրանի_արձագանքն_ԱՄՆ_ի_հայտարարությանը._ԱՄՆ_ներկայությունը_Սիրիայում_անօրինական_է_և_դատապարտելի
Իրանի ԱԳՆ խոսնակը Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը և Սիրիայի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանների դեմ իրականացրած ոտնձգությունը համարել է անօրինական և դատապարտել է այն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2022 12:01 Asia/Tehran
  • Իրանի արձագանքն ԱՄՆ-ի հայտարարությանը. ԱՄՆ ներկայությունը Սիրիայում անօրինական է և դատապարտելի

Իրանի ԱԳՆ խոսնակը Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը և Սիրիայի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանների դեմ իրականացրած ոտնձգությունը համարել է անօրինական և դատապարտել է այն։

Ուրբաթ օրը,  Նասեր Քանանի Չաֆին  իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«ԱՄՆ-ն Սիրիայի ժողովրդական խմբավորումների և հակաահաբեկչական ուժերի վրա իր բանակի հարձակումներն անվանել է «ուղիղ պատասխան՝ ամերիկյան ռազմական ուժերի դեմ շարունակական հարձակումներին և սպառնալիքներին»։

Իրանի ԱԳՆ խոսնակը հստակեցրել է.«Ճշմարտությունն այն է, որ Սիրիայում օկուպանտ ԱՄՆ-ի ներկայությունը և Սիրիայի անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանների դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ագրեսիան անօրինական է և դատապարտելի»։

2022 թվականի օգոստոսի 23-ին ամերիկացի զինվորականները Բայդենի հրամանով հարձակումներ են իրականացրել Սիրիայի արևելքում գտնվող օբյեկտների վրա։

ԱՄՆ նախագահը պնդել է, որ այդ օբյեկտներն օգտագործվում են Իրանի կողմից աջակցվող խմբավորումների կողմից և անօդաչու սարքերով, հրթիռներով և ականանետներով հարձակվել են Սիրիայում ամերիկյան ուժերի և օբյեկտների վրա: