Ամիր Աբդոլլահյան. Ամերիկացիները պետք է իրատես լինեն
https://parstoday.ir/hy/news/iran-i180456-Ամիր_Աբդոլլահյան._Ամերիկացիները_պետք_է_իրատես_լինեն
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Եթե ամերիկացիները իրատես լինեն, հնարավոր կլինի համաձայնության գալ հակաիրանական դաժան պատժամիջոցները չեղարկելու շուրջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2022 14:33 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Եթե ամերիկացիները իրատես լինեն, հնարավոր կլինի համաձայնության գալ հակաիրանական դաժան պատժամիջոցները չեղարկելու շուրջ»:

Ուրբաթ օրը, Զանզիբարի նախագահ Հոսեյն Մոինիի հետ հանդիպման ժամանակ, նշելով որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման ուղությամբ բազմաթիվ ջանքեր են գործադրվել, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է.«ԻԻՀ-ն և մյուս կողմերը համաձայնության հասնելու աշխատանքների վերջին փուլերն են անցնում»։

Ամիր Աբդոլլահյանը, գնահատելով Տանզանիայի և Զանզիբարի օգնությունն ու համագործակցությունը Իրանի դեմ դաժան պատժամիջոցների ժամանակ, ասել է.«Իրանը հինգերորդ տեղն է զբաղեցնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, բժշկությունը և գիտելիքը, և պատրաստ է այդ փորձը փոխանցել Զանզիբարին և Տանզանիային»:

Անդրադառնալով բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության, բժշկական կրթության, ձկկնորսության և այլ ոլորտներում Իրանի կարողություններին Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է.«Էլեկտրաէներգիայի արտադրության և արևային էներգիայի օգտագործման ոլորտում Իրանը բարձր տեխնոլոգիաներ ունի»։