Հայ զինվորականներին զարմացրել է ԱԹՍ-ների ոլորտում Իրանի առաջխաղացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i180482-Հայ_զինվորականներին_զարմացրել_է_ԱԹՍ_ների_ոլորտում_Իրանի_առաջխաղացումը
2022 թվականի ԱԹՍ-ների 7-րդ միջազգային մրցույթում Հայաստանի հավաքականի ղեկավարն իր զարմանքն է հայտնել Իրանի անօդաչու թռչող սարքերի առաջընթացի կապակցությամբ և ասել. «Սահմանափակումների պայմաններում սա շատ մեծ ձեռքբերում է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2022 07:30 Asia/Tehran

2022 թվականի ԱԹՍ-ների 7-րդ միջազգային մրցույթում Հայաստանի հավաքականի ղեկավարն իր զարմանքն է հայտնել Իրանի անօդաչու թռչող սարքերի առաջընթացի կապակցությամբ և ասել. «Սահմանափակումների պայմաններում սա շատ մեծ ձեռքբերում է»:

Քաշանում Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նա ասել է. «ԱԹՍ-ների ոլորտում Իրանի առաջընթացը   զարմանալի էր, և հաշվի   առնելով սահմանափակումները, նման առաջընթացը մեծ արդյունք և ձեռքբերում է»։

Անդրադառնալով մրցաշարի նախորդ տուրերում Հայաստանի ներկայությանը, հայկական հավաքականի ղեկավարն ասել է. «Մենք Իրանի մասին միշտ դրական կարծիքներ էինք լսել, սակայն այն ինչ տեսանք հենց Իրանում,  շատ ավելի լավն էր նկարագրածից: Մրցաշարերն անցկացվեց բոլոր թիմերի համար արդար և ընկերական մթնոլորտում»։

Հայաստանի հավաքականի ղեկավարն ասել է. «Նախատեսված էին բոլոր տեսակի հարմարություններ ու հնարավորություններ: Նյութատեխնիկական ապահովման առումով նույնպես բոլոր պայմաններն ապահովված էին»:

Նա նշել է. «Մասնակցելով այս մրցույթին՝ մենք փորձ ձեռք բերեցինք և մեր հրամանատարներն ու գեներալները որոշեցին այսուհետև մասնակցել անօդաչու թռչող սարքերի այս մրցույթին»։