Իրանը տիեզերական տեխնոլոգիաներ ունեցող 10 երկրների շարքում է
https://parstoday.ir/hy/news/iran-i180492-Իրանը_տիեզերական_տեխնոլոգիաներ_ունեցող_10_երկրների_շարքում_է
ԻԻՀ-ի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ասել է.«Իրանը ներկայումս գտնվում է տիեզերական տեխնոլոգիաներ ունեցող 10 երկրների թվում, և մենք նախատեսում ենք մինչև 13-րդ կառավարության ավարտը Երկրի ուղեծրում տեղադրել նաև ծանր արբանյակներ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2022 13:20 Asia/Tehran

ԻԻՀ-ի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ասել է.«Իրանը ներկայումս գտնվում է տիեզերական տեխնոլոգիաներ ունեցող 10 երկրների թվում, և մենք նախատեսում ենք մինչև 13-րդ կառավարության ավարտը Երկրի ուղեծրում տեղադրել նաև ծանր արբանյակներ»։

Իսա Զարեփուրը 13-րդ կառավարության անցած տարվա ձեռքբերումներից մեկы համարել 1 հարևան երկրների և այլ երկրների հետ հարգալից փոխգործակցությունն ու շփումը և հավելել. «Մինչ այժմ ավելի քան հարյուր առևտրային պատվիրակություններ են ուղևորվել Իրան և տարբեր երկրներ: Բացի այդ արդեն  ներգրավվել կամ կատարվում են տասնյակ միլիարդավոր դոլարների օտարերկրյա ներդրումներ»։

Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը խոսել է նաև Ռուսաստանի հետ համագործակցությամբ «Խայամ» արբանյակի արձակման մասին և հավելել .««Խայամ» արբանյակից ստացված պատկերները շուտով կհրապարակվեն»։

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հոսեյն Սալարին նույնպես հայտարարել է ինտերնետ արբանյակների համակարգի կառուցման ծրագրի մասին: Նա նշել է.«Հիմնվելով երկրի 10-ամյա տիեզերական ծրագրի վրա՝  կազմակերպությունը ծրագրում է կառուցել ինտերնետ արբանյակների համակարգ, որպեսզի ապահովի արբանյակային ինտերնետ ենթակառուցվածք»:

Իրանական «Խայամ» արբանյակն ավելի վաղ արձակվել էր «Սոյուզ» արբանյակակրով Ղազախստանի տիեզերակայանից։ Խայամ արբանյակը կշռում է 600 կգ և տեղադրվել է երկրից 500 կմ հեռավորության վրա գտնվող ուղեծրում։

Թեև թշնամիները բոլոր տեսակի պատժամիջոցներով փորձել են կանխել տնտեսական և գիտական ​​առաջընթացը, այդ թվում՝ Իրանի տիեզերական արդյունաբերության ոլորտում, սակայն, չնայած բոլոր սահմանափակումներին և ճնշումներին, ԻԻՀ-ն ձեռք է բերել տիեզերական և տիեզերքին առնչվող մի շարք տեխնոլոգիաներ, որոնք պետք է համարել մեծ հաջողություն իսլամական Իրանի համար։