Իրանում կրկնապատվել են օտարերկրյա ներդրումները
https://parstoday.ir/hy/news/iran-i180574-Իրանում_կրկնապատվել_են_օտարերկրյա_ներդրումները
Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը հայտարարել է երկրում օտարերկրյա ներդրումների աճի կրկնապատկման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2022 13:08 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը հայտարարել է երկրում օտարերկրյա ներդրումների աճի կրկնապատկման մասին։

Իրանի էկոնոմիկայի նախարարն այսօր կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է 13-րդ կառավարության մեկ տարվա ձեռքբերումները։

Էհսան Խանդոզին ասել է. «Արտաքին դաշտում 13-րդ կառավարության պատժամիջոցների պայմանների պատճառով ապրանքաշրջանառության ծավալը հասել է ավելի քան 92,6 միլիարդ դոլարի, իսկ օտարերկրյա ներդրումները գրեթե կրկնապատկվել են»։

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարն ասել է. «Մենք հասել ենք մի  իրավիճակի, երբ ԱՄՆ-ն ​​օգտագործել է Իրանի դեմ տնտեսական ճնշման իր բոլոր գործիքները»։

Էկոնոմիկայի նախարարն ասել է. «Իրանը պատժամիջոցների երկու տարբերակի՝ վերացման կամ շարունակման դեպքում, համապատասխան ծրագրեր ունի»:

Խանդոզին ընդգծել է. «Կառավարության հարևանության դիվանագիտության քաղաքականության արդյուքնում, անցյալ տարի կարողացել ենք 26 միլիարդ դոլարի ապրանք արտահանել հարևան երկրներ, և այս ոլորտում ունեցել ենք 28 տոկոս աճ»։