ԻԻՀ առաջնորդն այցելել է սրբազան Մաշհադ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարան
Օգոստոս 29, 2022 03:49 Asia/Tehran
ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ ու մասնակցությամբ, Մաշհադ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարանում անցկացվել է հատուկ արարողություն:
khamenei.ir կայքի հաղորդմամբ՝ կորոնավիորւսային սահմանափակումների թուլացումից հետո, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին սուրբ Մաշհադ կատարած այցի ժամանակ մասնակցել է Իմամ Ռեզայի դամբարանում տեղի ունեցած հատուկ կրոնական արարողությանը:
Արարողությանը մասնակցել են նաև սրբավայրի մի խումբ սպասավորներ և գիտնականներ:
Արարողության ընթացքում ներկաները կարդացել են այաներ Ղուրանից և հիշել մոհարրամ ամսի վերջին օրերին մարգարեի գերդաստանի անդամների կրած տառապանքները: