ԻԻՀ առաջնորդն այցելել է սրբազան Մաշհադ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարան
https://parstoday.ir/hy/news/iran-i180594-ԻԻՀ_առաջնորդն_այցելել_է_սրբազան_Մաշհադ_քաղաքում_գտնվող_իմամ_Ռեզայի_դամբարան
ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ ու մասնակցությամբ, Մաշհադ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարանում անցկացվել է հատուկ արարողություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2022 03:49 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ ու մասնակցությամբ, Մաշհադ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարանում անցկացվել է հատուկ արարողություն:

 khamenei.ir կայքի հաղորդմամբ՝ կորոնավիորւսային սահմանափակումների թուլացումից հետո, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ  այաթոլլահ Խամենեին սուրբ Մաշհադ կատարած այցի ժամանակ մասնակցել է Իմամ Ռեզայի դամբարանում տեղի ունեցած հատուկ կրոնական արարողությանը: 

Արարողությանը մասնակցել են նաև սրբավայրի մի խումբ սպասավորներ և գիտնականներ:

Արարողության ընթացքում ներկաները կարդացել են այաներ Ղուրանից  և հիշել մոհարրամ ամսի վերջին օրերին մարգարեի գերդաստանի անդամների կրած տառապանքները: