Իրանի արտգործնախարար. Ես Ուկրաինայի հարցով Եվրոպայի առաջնորդներից մեկի ուղերձն եմ փոխանցել Ռուսաստանին
https://parstoday.ir/hy/news/iran-i180808-Իրանի_արտգործնախարար._Ես_Ուկրաինայի_հարցով_Եվրոպայի_առաջնորդներից_մեկի_ուղերձն_եմ_փոխանցել_Ռուսաստանին
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ինքը Ուկրաինայի հարցով եվրոպացի առաջնորդներից մեկի ուղերձի կրողն է Ռուսաստանին և ասել, որ գաղափարներ կան, որոնք կօգնեն Ուկրաինայում խաղաղություն հաստատել, և դադարեցնել պատերազմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2022 12:54 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ինքը Ուկրաինայի հարցով եվրոպացի առաջնորդներից մեկի ուղերձի կրողն է Ռուսաստանին և ասել, որ գաղափարներ կան, որոնք կօգնեն Ուկրաինայում խաղաղություն հաստատել, և դադարեցնել պատերազմը։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը այսօր (չորեքշաբթի) Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից և զրույցից հետո ավելացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով և հստակ արտահայտւել է իր դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ։ 

Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում հետաքրքրություն են ներկայացնում որոշ հումանիտար հարցեր, բանտարկյալները և Զապորոժիեի ատոմակայանը, և այս իրավիճակից դուրս գալու համար պետք է օգտագործել բոլոր առկա կարողությունները։

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանը, որը խաղաղ միջուկային հարցում աշխարհում գլխավոր դերակատարներից է, պատրաստ է ցանկացած օգնության և համագործակցության՝ այս ատոմակայանում և նրա շրջակա միջավայրում անվտանգություն հաստատելու համար։

Ամիր Աբդոլլահյանը նշել է նաև Իրանի լրջությունը երկարաժամկետ համաձայնության հասնելու հարցում՝ անդրադառնալով պատժամիջոցների վերացման բանակցություններին և ընդգծեց, որ եթե Ամերիկան ​​իրատեսորեն գործի և ամրապնդի առկա տեքստը, համաձայնության հասնելը հեռու չէ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս ասուլիսում նույնպես հայտարարեց, որ Մոսկվան լիովին բավարարված է միջուկային համաձայնագրի վերակենդանացման վերջնական տեքստով: