Իրանը հումանիտար օգնություն է ուղարկել Պակիստան՝ ջրհեղեղից տուժածների համար
Պակիստանի հետ սահմանի զրոյական կետում այդ երկրին է փոխանցվել Իրանի կառավարության և ազգի կողմից ուղարկված հումանիտար օգնության առաջին խմբաքանակը՝ ջրհեղեղից տուժածների միջև բախշվելու համար:
Պակիստանի Կարմիր մահիկի քարտուղար Այուբ Խանն ասել է, որ Իրանի մարդասիրական օգնությունը, ներառյալ՝ դաշտային վրաններ, վերմակներ և այլ անհրաժեշտ պարագաներ, կբաժանվեն այդ երկրի Բելուջիստան նահանգի տարբեր շրջաններում ջրհեղեղից տուժածներին:
Անցած շաբաթ, ԻԻՀ նախագահի հետ հեռախոսազրույցից ժամեր անց, Պակիստանի վարչապետը հայտարարեց, որ այդ երկիրը բարձր է գնահատում ջրհեղեղից տուժածներին աջակցելու վերաբերյալ Իրանի հայտարարությունը:
Պակիստանի տարբեր շրջաններում, հատկապես Բելուջիստան և Սինդ նահանգներում տեղատարափ անձրևների հետևանքով վերջին շաբաթների ընթացքում զոհվել է առնվազն 1163 մարդ և ավերել են հազարավոր բնակելի շենքեր։
Նշվում է, որ ավելի քան 33 միլիոն մարդ Պակիստանի տարբեր շրջաններում տուժել է ջրհեղեղներից և այլ բնական աղետներից, որոնք առաջացել են աննախադեպ տեղումների հետևանքով։