Իրանը դատապարտել է Աֆղանստանի Գազերգահ մզկիթի հավատացյալների վրա հարձակումը
(last modified Fri, 02 Sep 2022 14:41:48 GMT )
Սեպտեմբեր 02, 2022 19:11 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Աֆղանստանի Գազերգահ մզկիթի հավատացյալների վրա հարձակումը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանի Հերաթ քաղաքի Գազերգահ մզկիթի հավատացյալների վրա կատարված ահաբեկչական հարձակումը։

Հերաթում անվտանգության աղբյուրները հաստատել են, որ ուրբաթ օրը Հերաթում գտնվող Գազերգահ Շարիֆ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի շարք հավատացյալներ՝ այդ թվում մզկիթի աղոթապետ Մոլավի Մաջիբ Ռահման Անսարը և նրա 13 թիկնապահները զոհվել են:

Հրապարակված հայտարարության համաձայն՝ ԻԼԻՊ-ը ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը։

Աֆղանստանի լրատվական աղբյուրները հայտնել են ավելի քան 100 վիրավորների և զոհերի մասին։

Այս առնչությամբ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին մտահոգություն հայտնելով Աֆղանստանում ահաբեկչական հարձակումների շարունակման կապակցությամբ և ընդգծել է .«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը կկանգնի Աֆղանստանի և նրա ճնշված ժողովրդի կողքին ծայրահեղականության, բռնության և ահաբեկչության չարաբաստիկ երևույթի դեմ պայքարում»:

Իրանի ԱԳՆ խոսնակը, ցավակցություն հայտնելով այս ահաբեկչության հետվանքով զոհերի ընտանիքներին, Աստծուց հայցել է վիրավորների  շուտափույթ ապաքինում։