Ամիր Աբդոլլահյան. Միջուկային հարցում իսլամական համակարգի կարմիր գծերը չեն խախտվելու
Նշելով, որ իջուկային հարցում Իարնի կարմիր գծերը չեն խախտվելու, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Առաջնորդի կողմից ընդգծված՝ բանակցային գործընթացի շարունակմանը զուգահեռ պատժամիջոցների չեզոքացման վրա կենտրոնանալու հարցը կարևորվում է նաև նախագահի կողմից և նախարարությունը շարժվում է այդ ուղղությամբ»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրն Իրանի Բանիամցների խորհրդի 10-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ասել է. «Առանց Իրանի Իսլամական Հանրապետության ներկայության տարածաշրջանում քաղաքական և անվտանգության նոր պայմանավորվածություններ հաստատելու ամերիկյան բոլոր ջանքերը ձախողվել են»։
Նա հավելել է. «Հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստուն ղեկավարության շնորհիվ, անվտանգության և կայունության, առաջընթացի և ազգային հեղինակության առումով, այսօր մենք լավագույն վիճակում ենք»:
Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Կառավարության կողմից տնետսական ոլորտում հարևանների հետ հարաբերություններն ընդլայնելու քաղաքականության և քաղաքացիների կյանքը ՀԳՀԾ-ի վերաբերյալ որոշումների հետ չկապելու շնորհիվ, մենք զարգացող միտում ենք գրանցել արտաքին հարաբերություններում՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային և անվտանգության ոլորտներում։
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Հավասարակշռված արտաքին քաղաքականությունը նշանակում է, որ մենք երկրի արտաքին հարաբերությունները չենք կապում կոնկրետ առանցքի և տարածաշրջանի հետ, և ուշադրություն ենք դարձնում աշխարհի հինգ մայրցամաքներում առկա բոլոր կարողություններին և հետամուտ ենք ազգային շահերի ապահովմանը»։
Նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանային բարդ ճգնաժամերի կառավարման, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում կառավարության գրանցած հաջողություններին: