Իրանի ԱԳ նախարար. Գործակալության նիստում հրապարակված ոչ կառուցողական հայտարարությունը որևէ ազդեցություն չունի
https://parstoday.ir/hy/news/iran-i181974-Իրանի_ԱԳ_նախարար._Գործակալության_նիստում_հրապարակված_ոչ_կառուցողական_հայտարարությունը_որևէ_ազդեցություն_չունի
Իրանի արտաքին գործերի նախարարն անարդյունավետ է անվանել Իրանի դեմ Ատոմային էներգիայի գործակալության կառավարիչների խորհրդի նիստում ոչ կառուցողական հայտարարության հրապարակումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2022 12:59 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար. Գործակալության նիստում հրապարակված ոչ կառուցողական հայտարարությունը որևէ ազդեցություն չունի

Իրանի արտաքին գործերի նախարարն անարդյունավետ է անվանել Իրանի դեմ Ատոմային էներգիայի գործակալության կառավարիչների խորհրդի նիստում ոչ կառուցողական հայտարարության հրապարակումը։

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստը մեկնարկել է երկուշաբթի օրն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղակայված՝  կազմակերպության կենտրոում։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում անհիմն հայտարարություններ է արել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, պնդելով, թե Իրանը չի պատասխանել երեք միջուկային օբյեկտնեռի վերաբերյալ գործակալության հարցերին։

Իրանի և Օմանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Բադր Ալբուսաիդին չորեքշաբթիօրը  հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել պատժամիջոցների չեղարկման հետ կապված վերջին զարգացումների շուրջ։

Ամիր Աբդոլլահյանն այս զրույցում ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հավատարմությունը երկխոսության գործընթացին և պատժամիջոցների վերացման հաղորդագրությունների փոխանակմանը և անդրադառնալով  ստեղծված իրավիճակում համաձայնության հասնելու կողմերի ջանքերին, նշել է, որ ԱՄՆ-ն պետք է քաղաքական կամք դրսևորի:

Հեռախոսազրույցում Օմանի արտգործնախարար Բադր Ալբուսաիդին ընդգծելով համաձայնության հասնելու և բոլոր կողմերին ստանձնած պարտավորություններին վերադարձնելու կարևորությունը, բարձր գնահատելով Իրանի կառուցողական դերը Վիեննայի բանակցությունների գործընթացում, ընդգծել է բանակցությունների արդյունավորման ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։