ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին վաղը կմեկնի Նյու Յորք
https://parstoday.ir/hy/news/iran-i182272-ԻԻՀ_նախագահ_Էբրահիմ_Ռայիսին_վաղը_կմեկնի_Նյու_Յորք
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը սեպտեմբերի 19-ի առավոտյան կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2022 12:25 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին վաղը կմեկնի Նյու Յորք

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը սեպտեմբերի 19-ի առավոտյան կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու և ելույթ ունենալու նպատակով և  Իրանի ժողովրդի շահերն ապահովելու և տնտեսական բազմակողմանիության միջոցով միջազգային արդար համակարգի հաստատմանն ուղղված ջանքերի շրջանակում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի  առավոտյան կմեկնի Նյու Յորք: 

Այցի շրջանակում ԻԻՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր  ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթ ունենալուց բացի, հանդիպում է ունենալու նիստին մասնակից երկրների ղեկավարների հետ: