Ռայիսի. Իրանի իրավունքն է կայուն երաշխիք պահանջել՝ նկատի ունենալով Արևմուտքի խոստմնադրժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i182274-Ռայիսի._Իրանի_իրավունքն_է_կայուն_երաշխիք_պահանջել_նկատի_ունենալով_Արևմուտքի_խոստմնադրժությունը
ԻԻՀ նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ի վերականգնման համաձայնությունը Իրանին պետք է երաշխիքներ տրամադրի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2022 13:31 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանի իրավունքն է կայուն երաշխիք պահանջել՝ նկատի ունենալով Արևմուտքի խոստմնադրժությունը

ԻԻՀ նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ի վերականգնման համաձայնությունը Իրանին պետք է երաշխիքներ տրամադրի»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ընդգծելով, որ յուրաքանչյուր համաձայնագիր պետք է ուղեկցվի երաշխիքով, ասել է. «Ամերիկացիներն էին, որ դուրս եկան համաձայնագրից, և եվրոպական երկրներն էին, որ չկատարեցին իրենց պարտավորությունները»։

Ռայիսին նշել է, որ պատժամիջոցների վերացումը պետք է ուղեկցվի լրացուցիչ արձանագրության հետ կապված հարցերի կարգավորմամբ: Նա հավելել է, որ եթե Իրանի դեմ քաղաքական  և անհիմն մեղադրանքների հնչեցումը շարունակվելու է, ապա համաձայնագիրը ոչ մի ազդեցություն և օգուտ չի ունենա։

Ռայիսին ընդգծել է. «Արևմուտքի հայտարարած երաշխիքները պետք է հուսադրող լինեն Իսլամական Հանրապետության համար: Իրանը գործ չունի  այն երկրի կամ երկրների հետ, որոնք կատարել են իրենց պարտավորությունները: Մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը խախտել է պայմանագիրը և  ընդունում դա: Ամերիկացիները պետք է մեզ երաշխիքներ տրամադրեն»: