Իրանի փոխարտգործնախարար. Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու Իրանի նպատակը տնտեսական շահն է
(last modified Sun, 18 Sep 2022 14:46:42 GMT )
Սեպտեմբեր 18, 2022 19:16 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարար. Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու Իրանի նպատակը տնտեսական շահն է

Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցության առավելություններն են տարանցումը, էներգետիկան և պաշտպանական ոլորտը։

Իրանի ռադիոհեռուստատեսության «Առաջին գիծ» ծրագրում, Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ Շանհայի կազմակերպությանն անդամակցությունը էներգետիկայի ոլորտում նոր շուկաներ կապահովի Իրանի համար,ք անի որ Շանհայի շրջանի շուկան հասնում է ավելի քան 9 միլիարդ դոլարի, ինչը կարող է լավ հնարավորություն ընձեռել երկրի արտահանման զարգացման համար։

Սաֆարին Իրանի արտահանումը Չինաստան գնահատել է շուրջ 5 միլիարդ դոլար և հավելել, որ Իրանի առևտուրը Հնդկաստանի հետ կազմում է շուրջ 2, իսկ Ռուսաստանի հետ՝ ավելի քան 1 միլիարդ դոլար։

Նա նշել է, որ Շանհայի անդամների համար Իրանի առավելություններից մեկն ազատ ջրերին հասանելիությունն է և ապրանքների տարանցման հնարավորությունը: 

Նա ասել է. «Գագաթնաժողովին ներկա պաշտոնյաների հետ նախագահի հանդիպումների մեծ մասում, նրանք ապրանքներ տեղափոխելու վայրեր են խնդրել Բանդար Աբասում և Չաբահարում»:

Սաֆարին ընդգծել է. «Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությամբ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները Իրանի տարածքով բաց ծով ելք կունենան»։