Կայացել է ՇՀԿ անդամ երկրների ազգային համակարգողների խորհրդի նիստը
Չինաստանի Ցինդաո քաղաքում, Իրանի ներկայացուցչի ներկայությամբ, կայացել է ՇՀԿ անդամ երկրների ազգային համակարգողների խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում ներկաներն ընդգծել են տարբեր, այդ թվում՝ տնտեսական և քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 26-ից 29-ը Չինաստանի Ցինդաո քաղաքում կայացել է ՇՀԿ անդամ երկրների ազգային համակարգողների խորհրդի նիստը՝ Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Նեմաթիի և ազգային համակարգող Մեհրդադ Քիաիի ներկայությամբ։
Սա ՇՀԿ անդամ երկրների ազգային համակարգողների առաջին հանդիպումն է Չինաստանի ռոտացիոն նախագահության ընթացքում։ Նիստի շրջանակներում քննարկվել է 2024-2025 թվականների գործունեության ծրագիրը։
Անդամ տասը երկրները քննարկել են կազմակերպության ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում կայացաված որոշումների կատարման, Պակիստանում պետությունների ղեկավարների (վարչապետների) հանդիպման անցկացման հետ կապված հարցեր։ Բացի այդ, պլանավորվել են նաև քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործնական համագործակցության ամրապնդման հետ կապված ծրագրեր։
Նիստի շրջսանակներում մասնակիցներն այցելել են Չինաստանի տարածաշրջանային տնտեսական և առևտրային համագործակցության ՇՀԿ ցուցահանդեսային կենտրոն: