Սեպտեմբեր 19, 2022 08:16 Asia/Tehran
  •  CBS-ին տված հարցազրույցում ԻԻՀ նախագահը նշել է, որ առանց երաշխիքների համաձայնությունն անիմաստ է

ԻԻՀ նախագահն ասել է.«Ամերիկացիների կողմից պայմանավորվածությունը խախտելու պատճառով, Իրանի համար անիմաստ է առանց երաշխիքների համաձայնագիրը»։

 CBS-ի 60 րոպե ծրագրին տված հարցազրույցում, անդրադառնալով միջուկային բանակցություններին, Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ Իրանը լրջորեն է տրամադրված լավ և արդար համաձայնության հասնելու հարցում, սակայն այս համաձայնագիրը պետք է երաշխիք տրամադրի, որ ԱՄՆ-ն չի կարող դուրս գալ դրանից: 

Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ Ռայիսին ասել է, որ այն կիրառվում է է բժշկական նպատակներով և գյուղատնտեսության, նավթի ու գազի ոլորտներում:

Ատոմային ռումբ ստեղծելու մասին Արևմուտքի պնդումների վերաբերյալ Ռայիսին ասել է. «Այդ պնդումներն անհիմն են: Իրանը բազմիցս հայտարարել է, որ ատոմային ռումբը տեղ չունի իր պաշտպանական դոկտրինում»

Անդրադառնալով ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի վախկոտ սպանությանը, Ռայիսին ասել է, որ ԱՄՆ կառավարության և  անձամբ Թրամփի կողմից այդ հրամանի արձակումն անմարդկային հանցագործություն էր։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին Ռայիսին ասել է.«Իրանի կառավարությունը չի վստահում  ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը և դա անօգուտ է համարում»։

Նշելով, որ Պաղեստինի հիմնական բնակիչները պաղեստինցիներն են, Ռայիսին հավելել է «Պաղեստինի ժողովուրդն այժմ տեղահանված է իր հայրենիքից, իսկ ՄԱՆ-ն աջակցում է Սիոնիստական կեղծ ռեժիմին»:

Իրանի  նախագահն ընդգծել է, որ այն երկրները, որոնք փորձում են կարգավորել հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի հետ, մեղսակից են  օկուպանտ ռեժիմի հանցագործություններին։

Պիտակ