Ապրիլ 30, 2024 17:03 Asia/Tehran
  •  Իսրայելն ամերիկյան զենք է օգտագործում պաղեստինցիների դեմ․Amnesty International

The Washington Post-ը, վկայակոչելով Amnesty International-ը, հայտնել է, որ իսրայելական բանակը Գազայի խաղաղ բնակիչների դեմ ամերիկյան զենք է կիրառել, ինչը մարդու իրավունքների միջազգային օրենքների խախտում է։

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը հայտնել էր, որ կան Սիոնիստական ​​ռեժիմի կողմից հումանիտար օրենքների հնարավոր խախտման լուրջ դեպքեր, որոնցից կարելի է նշել իսրայելական բանակի պարբերաբար հարձակումները պահպանվող տարածքների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, պաղեստինցի խաղաղ բնակիչների մեծ կորուստները ՀԱՄԱՍ-ի ռազմական ուժերի վրա բանակի հարձակման ժամանակ, թերացումները՝ հետաքննելու խախտումները կամ դատելու նրանց, ովքեր ներգրավված են եղել քաղաքացիական անձանց զգալի վնասվածքներ պատճառելու և աշխատողների ու լրագրողների սպանության հարցերում:

 

Պիտակ