Մայիս 21, 2024 13:20 Asia/Tehran
  • Հայացք դոկտոր Էբրահիմ Ռայիսիի գիտական ​​անցյալին
    Հայացք դոկտոր Էբրահիմ Ռայիսիի գիտական ​​անցյալին

Parstoday- Այաթոլլահ Ռայիսին կրոնական դասերի կողքին և կրոնագիտական դպրոցում մեծ դիրք զբաղեցնելուց բացի, համալսարանական կրթությունը շարունակել է և ստացել իրավունքի և իսլամական իրավունքի դոկտորի կոչում:

Այաթոլլահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Ղոմի կրոնագիտական դպրոցում իրավագիտության սկզբունքները սովորել է այաթոլլահ Մարավիի մոտ, Սուրբ Ղուրանի թաֆսիրը այաթոլլահ Մեշկինիի և Այաթոլլահ Խազալիի մոտ, համակարգի և փիլիսոփայության նկարագրությունը սովորել է այաթոլլահ Ահմադ Բեհեշթիի մոտ և գիտելիքի դասընթաց է անցել նաև Այաթոլլահ Մոթահարիի մոտ, իսկ Նահջուլբալաղան սերտել է այաթոլլահ Նուրի Համդանիի մոտ։ Այլ առարկաները ևս ուսանել է մյուս անվանի դասախոսների մոտ։

Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, նախքան Ղոմի կրոնագիտական դպրոցն ավարտելը կարողացավ մագիստրատուրա ընդունվել իրավագիտության ֆակուլտետում և 1380 թվականին իր թեզը պաշտպանելուց հետո հանձնեց դոկտորականի ընդունելության քննությունը։ Շահիդ Մոթահարիի ավագ դպրոցում շարունակեց իր ուսումը իրավագիտության և մասնավոր իրավունքի ոլորտներում:

Իրավագիտության և իրավունքի բնագավառում իր ուսումն ավարտելով՝ նրան հաջողվել է ստանալ կրոնագիտական դպրոցի ամենաբարձր աստիճանը (չորրորդ մակարդակ) և վերջապես պաշտպանել դոկտորական ատենախոսությունը՝ «Սկզբունքների և արտաքինի բախում իրավագիտությունում և իսլամակն իրավունքում» վերնագրով։ Իսկ գերազանց գնահատական ​​ստանալով՝ Շահիդ Մոթահարիի բարձրագույն դպրոցում արժանացել է իսլամական իրավագիտության եւ իրավունքի դոկտորի կոչման։

Երկրի ղեկավարման կարևոր պարտականություններ ստանձնելուց բացի, այաթոլլահ Մահդավի Քանիի և այաթոլլահ Հաջ Աղա Մոջթաբա Թեհրանիի խորհրդով՝ պահպանել է  կրթական հարաբերությունները ուսանողների հետ, 1380 թվականից նա դասավանդել է  Թեհրանի կրոնագիտական դպրոցներում, այդ թվում՝ Մաջդ, Ամիրուլ Մոմինինում, Իմամ Հոսեյնի և Մարավիի դպրոցներում։  Մաշհադ մեկնելուց հետո, 1395 թվականի սկզբից նա դասավանդել է  Նավաբի ավագ դպրոցում։

Այաթոլլահ դոկտոր Ռայիսին քաղաքական, տնտեսական, դատական և քաղաքացիական ոլորտներում իսլամական իրավագիտություն է դասավանդել Իմամ Սադեղ համալսարանի, Շահիդ Մոթահարիի բարձրագույն դպրոցի և Իսլամական Ազատ համալսարանի մագիստրատուրայի և դոկտորականի աստիճաններում:

Ռայիսին հեղինակել է վեց գրքեր իրավագիտության ոլորտում։ Ռայիսին տասնյակ գիտական ​​դասախոսություններ է ներկայացրել Բուհերում, գիտական ​​կենտրոններում և  նախարարությունների ու կազմակերպությունների մասնագիտացված սեմինարներում՝  տնտեսական, կառավարչական, սոցիալական և իրավական թեմաների շուրջ։ Բազմաթիվ ելույթներ է ունեցել միջազգային համագումարներում։