ԱՄՆ-ում դիպուկահարի հրացանով սպանվել է երկու հրշեջ
Երկու հրշեջ զոհվել է ամերիկյան Այդահո նահանգում, երբ անհայտ անձը կրակ է բացել նրանց վրա դիպուկահարի հրացանից այն պահին, երբ նրանք եկել են հանգցնելու անտառային հրդեհը, տեղեկացրել է BBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Քենֆիլդ լեռան շրջանում, Քեր-դ՛Ալեն քաղաքի մոտ, նահանգի հյուսիսում, այս շրջանը հայտնի է որպես հետիոտն եւ հեծանվով զբոսանքների վայր։
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ հարձակվողը (սկզբում հայտնել էին, որ նրանք կարող են մի քանի հոգի լինել) ենթադրաբար ինքն է հրկիզել անտառը, իսկ հետո դարանակալել է կրակը մարելու եկած հրշեջներին։
Ավելի ուշ իշխանությունները տեղեկացրել են, որ հատուկ նշանակության ուժերը հայտնաբերել են լեռան մոտ մահացած մի տղամարդու։ Շերիֆի գրասենյակում հայտնել են, որ տղամարդու մոտ գտել են հրազեն։
«Սա քստմնելի, նպատակաուղղված հարձակում է մեր խիզախ հրշեջների վրա»,- նշել է նահանգապետ Բրեդ Լիթլը։
Ավելի վաղ տեղի բնակիչներին, որոնք գտնվել են այդ շրջանում, կոչ էին արել գնալ ապաստարան, այժմ սահմանափակումները հանված են։
Sputnik